Մայր Աթոռում Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ հրավիրվել է ասուլիս։
Բանախոսներն են Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և հրատարակությունների ու միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նախքան ասուլիսը լրատվամիջոցները Մայր Տաճարում շրջայց են կատարում։