Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

ԱԺ նախագահի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»

09:00, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2024 թ.
ԱԺ նախագահի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չլիներ 2018 թվականի իշխանափոխությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հայր Ձոնիկ Մարգարյանը իր ապրելակերպով թերևս համալրած կլիներ 450 հազար թոշակառուների շարքերը։ Սակայն հեղափոխությունից հետո Մարգարյանը նշանակվեց Կենտրոնի փոխթաղապետ, այնուհետև արդարադատության նախարարությունում զբաղեցրեց «տարատեսակ ՊՈԱԿ-ների» տնօրենի պաշտոնը։ Ամենահետաքրքիրն այն է, որ ունենալով Երևանում բնակարան (գուցե բնակարաններ)՝ Ձոնիկ Մարգարյանը նաև մի բնակարան է փորձում ստանալ պետական ծրագրով` բացառիկ պայմաններում շահելով մատչելի ծրագրով նախատեսված անշարժ գույքը։
     Եվ ոչինչ, որ ՀՀ-ում կան բազմաթիվ անօթևաններ, բռնագաղթված արցախցիներ, այլ կարիքավորներ։
     Փաստական տվյալների առկայությամբ, փորձեցինք Ձոնիկ Մարգարյանից ճշտել, թե այդ ինչպես է, առանց վիճակահանության կամ վիճակահանությամբ, փորձում ձեռք բերել բնակարան Գրիբոյեդով փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում:
     Մեր մի քանի զանգերը մնացին անպատասխան»։

Մանրամասները՝ թերթի համարում։

1600 | 1
Facebook