Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Ի՞նչ են քննարկել Բագրատ Սրբազանն ու  ընդդիմադիր պատգամավորները․ «Ժողովուրդ»

08:48, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2024 թ.
Ի՞նչ են քննարկել Բագրատ Սրբազանն ու  ընդդիմադիր պատգամավորները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը խորհրդարանում հանդիպեց ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ: Սրբազանը ՔՊ-ին ևս հենց ԱԺ-ում հանդիպելու «առաջարկ» արեց, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՔՊ-ական մի սարկազմիկ պատասխան էր տվել՝ «թող զանգեն, գրանցվեն, եթե խոսելու բան ունեն»:
     Տեղեկացանք, որ Բագրատ Սրբազանի ու ընդդիմադիրների հետ հանդիպումը մոտ երկու ժամ է տևել. այն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում էր ընթանում: Մինչ այս շատ անգամներ են Բագրատ Սրբազանը և խորհրդարանական ընդդիմությունը հանդիպել, սակայն ԱԺ-ում նմանօրինակ հանդիպում առաջին անգամն էր:
     Տեղեկացանք նաև, որ հանդիպումը նախաձեռնել էր հենց Սրբազանը: Հանդիպման օրակարգում հիմնականում սեպտեմբերի 22-ի հավաքն է եղել, և Նիկոլ Փաշինյանին հանրային ճնշմամբ իշխանությունից հեռացնելու հարցը: Բագրատ Սրբազանը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ սպասելիքներ ունի այդ հավաքից, ընդդիմադիրներն էլ վերահաստատել են, որ պատրաստ են աջակցելու շարժմանը թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում: Բագրատ սրբազանը ներկայացրել է նաև այս ընթացքում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները, մինչ այս արված աշխատանքը, քննարկվել են նաև շարժման առաջիկա անելիքները»։

Մանրամասները՝ թերթի համարում։

1294 | 1
Facebook