«Ռոսատոմ Սերվիսը» և «Ուրան-գրաֆիտային միջուկային ռեակտորների շահագործումից հանման փորձարարական-ցուցադրական կենտրոնը» սկսել են Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստի հետազոտումը:
Ընկերության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ աշխատանքներն իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի անվտանգ և հուսալի պահպանման հնարավորությունը գնահատելու և շահագործման ժամկետները մինչև 2036 թ. երկարաձգելու համար:
Նշվում է, որ «Ռոսատոմ սերվիս»-ն սկսել է Հայկական ԱԷԿ-ի շենքերի և շինությունների համալիրի հետազոտությունը: Ծրագրի շրջանակում առաջնահերթ կհետազոտվի կոշտ թափոնների պահեստարանը։