Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

Նարեկն, ում մահվան լուրից հետո սրտի զարկերը վերականգնվեցին, մի քանի օրից տուն կգնա

23:06, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.
Նարեկն, ում մահվան լուրից հետո սրտի զարկերը վերականգնվեցին, մի քանի օրից տուն կգնա

«Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջը գրում է. «Հիշո՞ւմ եք այն տղային, որ ուղիղ մեկ տարի առաջ նրա մահվան լուրին հաջորդեց տեղեկությունը, թե՝ սրտի զարկերը վերականգնվել են… Նարեկն էր, ողջ է և առողջ։
     Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, ցավազրկողներից հրաժարվել է, զբոսանքի է գնում։ «Պինդ մնացեք, տղե՛ք, գալիս եմ»։ Հիշողության մեջ դաջված վերջին նախադասությունն է, որ բացականչել էր վիրավոր ընկերների մոտ սլանալիս, քանի դեռ ինքը չէր վիրավորվել:
     Այժմ Նարեկը Զինվորի տանն է։ Մի քանի օրից տուն կգնա»:

5349 | 0
Facebook