Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու
Նիկոլ Փաշինյանն ինչ իշխանություն է եկել, սկսած 2018-ի մայիսից (սկսած Նախիջևանի հետ սահմանամերձ տարածքներից) Հայաստանի տարածքները հանձնում է: Ադրբեջանին շատ տարածքներ հանձնելուց հետո նա տարածքներ կհանձնի նաև Վրաստանին։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Վրաստանում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը, կարծում եմ, շատ կարևոր է»»։