Ռումինիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է Մոլդովայում և Ուկրաինայի Օդեսա քաղաքում, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Ռումինիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ Վրանչայի սեյսմիկ գոտում ցնցումներ են գրանցվել ժամը 17:40-ին։ Աղբյուրը գտնվել է 140 կմ խորության վրա։