Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ադրբեջանի կողմից ինչ-որ ագրեսիա՞ է կանխատեսվում»․ լրագրողը՝ ՔՊ-ականներին

11:30, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.
«Ադրբեջանի կողմից ինչ-որ ագրեսիա՞ է կանխատեսվում»․ լրագրողը՝ ՔՊ-ականներին

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՔՊ-ական պատգամավորներին փոխանցեցին հանրության շրջանում եղած անհանգստությունը, այն է՝ Ադրբեջանի կողմից ինչ-որ ագրեսիա՞ է կանխատեսվում։ «Մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերման հարցերով, որ Ադրբեջանն իրականցնում է»,-պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը․ «Եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանություններն անհանգստացած լինեին, 44-օրյայի ժամանակ մեր պահեստները կլինեին լիքը, ոչ թե կկանգնեինք բանկա-բուտուլկեքի ետևում։ Այո, մենք անհանգստացած ենք, դրա համար անում ենք այնպիսի ծրագրեր, որ կարողանանք կանխել ցանկացած ցանկություն։ Հիմա էլ մեր հյուսիսում շատ մեծ շինարարական աշխատանքներ են տարվում։ Հյուսիսային սահմանները կունենան այնպիսի ամրություն, որ երբևէ չենք ունեցել»,- ասաց Քոչարյանը։

«Ադրբեջանի կողմից ինչ-որ ագրեսիա՞ է կանխատեսվում»․ լրագրողը՝ ՔՊ-ականներին
2501 | 0
Facebook