Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. ««Հայկական լեռնաշխարհ» տեղանունն առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրագետ Հերման Աբիխը։
Նա հրատարակել է «Երկրագիտական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–1887) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին, որով և շրջանառության մեջ է դրել «Հայկական լեռնաշխարհ» (Armenian Highland) ֆիզիկաաշխարհագրական անվանումը։
Իսկ գերմանացի աշխարհագրագետ Կառլ Ռիդերը Հայկական լեռնաշխարհն անվանել է Օդով ու ջրով հարուստ լեռնային մի զով կղզի»: