Վրաստանի իշխանությունները չեն միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ հավելելով․ «Թույլ չենք տա, որ երկիրն օգտագործվի այլ պետությունների շահերից ելնելով։ Վրաստանը չմիացավ պատժամիջոցներին, որոնք միայն կվնասեին վրացի արտադրողներին, գյուղացիների։ Մենք կպաշտպանենք մեր երկիրն ու մեր ժողովրդին»,- ասել է նա։