Օրեր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով Լեհաստանի հարավում ջրհեղեղ է սկսվել, հարյուրավոր բնակիչներ տարհանվել են, փրկարարական աշխատանքներին ներգրավվել է բանակը, հայտնում է РИА Новости-ն։
Երկրի փոխվարչապետի խոսքով՝ գետերը դուրս են եկել ափերից, հազարավոր տնտեսություններ տուժել են։ Մոտ 4000 զինվորական է մասնակցում փրկարարական գործողություններին։