Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է. «Քանի որ Գրիգորի Երիցյանը և ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմ անվամբ հարթակը պնդում են, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը հակաժողովրդավարական է, առաջարկում եմ նաև գնահատական հնչեցնեն վերջինիս կողմից 2021 թվականին մեկ այլ ավագանու անդամի մանդատից զրկելու որոշման նախագծի, որպես համահեղինակ հանդես գալու և հետագայում նաև կողմ քվեարկելու գործողության նկատմամբ: Կարծում եմ այս ստորագրությունից հետո բոլոր պնդումները, թե սա հակաժողովրդավարական է զուրկ են անկեղծությունից, քանի որ ժողովրդավարությունը ենթադրում է սկզբունքներ և կախված չպետք է լինի անձերից»։