Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Հնարավոր է` հորդառատ անձրևները դեռ երկու տասնամյակ երևանյան իրականության մասը կազմեն». ՀԲՃ

17:30, կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ.
«Հնարավոր է` հորդառատ անձրևները դեռ երկու տասնամյակ երևանյան իրականության մասը կազմեն». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է․ «Հնարավոր է, որ հորդառատ անձրևները դեռ երկու տասնամյակ երևանյան իրականության մասը կազմեն՝ ըստ կլիմայական փոփոխությունների որոշ կանխատեսումների։
     Այս առումով մենք բացառիկ չենք։ Հեղեղումներն ավելացել ենք աշխարհի հարյուրավոր այլ բնակավայրերում։ Եվ դրանք է՛լ ավելի ծանր հետևանքներ են ունենում կապիտալիստական, սպառողական տնտեսության արդյունքում անհեռատես քաղաքային պլանավորման, գերկառուցապատման, ասֆալտ-բետոնապատման հետևանքով։
     Բայց տեսնենք, թե ինչ են անում այլ տուժող քաղաքները։
     Բանգկոկի քաղաքապետարանը մեկնարկել է հսկայական քաղաքային անտառի ստեղծման նախագիծը, որի նպատակը անձրևաջրերի կլանումն է հողի և բուսականության կողմից։ Այն պատրաստ է լինելու և բացվելու է արդեն այս դեկտեմբեր ամսին, և դրա ստեղծման համար ներդրվել է 20 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը շատ ավելի պակաս է քան ջրհեղեղների հետևանքով ամեն տարի պատճառված վնասների վերականգնումը։
     Բնությունը տալիս է բոլոր հարցերի պատասխանները»։

«Ինչ են անում քաղաքները՝ հեղեղումներից խուսափելու համար»․ ՀԲՃ
«Ինչ են անում քաղաքները՝ հեղեղումներից խուսափելու համար»․ ՀԲՃ
«Ինչ են անում քաղաքները՝ հեղեղումներից խուսափելու համար»․ ՀԲՃ
«Ինչ են անում քաղաքները՝ հեղեղումներից խուսափելու համար»․ ՀԲՃ
2066 | 0
Facebook