Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա»․ Արա Պողոսյան

10:24, կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ.
«Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատահական ոչինչ չի լինում։ Երբեմն նախախնամությունն ի՛նքն է առաջ անցնում...
     Ինձ որպես մարդ, չափազանց գրավիչ են եվրոպական տեխնոլոգիաները, քաղաքական բազմազանությունը, վարվելակերպի արվեստը և այլն, ինչպես որ հետաքրքիր ու գրավիչ է նաև Արևելքը իր բազմազանության մեջ։
     Ես ինձ չեմ համարում ո՛չ եվրոպացի, ո՛չ էլ ասիացի, այլ հայկական քաղաքակրթության ժառանգորդ (լավն է, թե թերություններով, դա բոլորովին այլ նյութ է):
     Իսկ նրանք, ովքեր Հայաստանը պատրաստ են դարձնել փորձադաշտ սեփական ֆանտազիաները կամ գուցե պատվերները իրագործելու համար, թքած ունեն թե՛ ժողովրդի, թե՛ պետության ապագայի վրա։
     Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի, բայց դրա փոխարեն բազմաթիվ կլինեն անհաղթահարելի թվացող մարտահրավերները։
     Ու այդ ճանապարհին Հայաստանը մնալու է միայնակ...»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
1079 | 3
Facebook