Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչապետի կին ա եղել, որ զբաղվել ա նորածինների վաճառքով ու ժամանակ չի ունեցել հեծանիվ քշելու». Հովիկ Աղազարյան

01:18, կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ.
«Վարչապետի կին ա եղել, որ զբաղվել ա նորածինների վաճառքով ու ժամանակ չի ունեցել հեծանիվ քշելու». Հովիկ Աղազարյան

«Երևան Տրիբուն»-ի տաղավարում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հյուրընկալել էր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին:

-Ձեզ դո՞ւր է գալիս, որ վարչապետը, վարչապետի կինը, տրիկոներով հեծանիվ են քշում: Սա շատ քննադատվում է հանրության շրջանում,- հարց ուղղեց լրագրողը:

-Էդ հարցին ես չեմ պատասխանի: Որովհետև ես այդտեղ որևէ սարսափելի բան չեմ տեսնում, մարդիկ աշխատանքից դուրս իրենց ժամանացը կազմակերպում են:

-Ոչ մի վարչապետի կին իրեն այդպես չի պահել` անընդհատ էկրանների վրա, սթորիներ դնելով և այլն,- նշեց լրագրողը:

-Վարչապետի կին ա եղել, որ էնքան ա զբաղվել նորածին երեխաների վաճառքով, որ ժամանակ չի ունեցել հեծանիվ քշելու, բնականաբար,- հայտարարեց Աղազարյանը:

-Ո՞վ, ասեք, երեխա է վաճառել` դատեիք: Թե չէ ստացվում է` օդի մեջ մեղադրանք եք հռչակում:

-Ես ինքս հավատացյալ չեմ եղել, բայց եթե այդպես չի եղել, աշխարհի բոլոր աստվածների անեծքը թող թափվի էսօր իմ գլխին: Ի՞նչ ապացուցեմ: Եթե կարանամ ապացուցեմ, մարդիկ էդ բաները չէին անի: Կեսարյան հատում են արել, երեխեքին ծախել են: Եթե այդպես չի, թող տերտեր Բգոն ինձ բանադրի,- ասաց Հովիկ Աղազարյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Վարչապետի կին ա եղել, որ զբաղվել ա նորածինների վաճառքով ու ժամանակ չի ունեցել հեծանիվ քշելու». Հովիկ Աղազարյան
9336 | 6
Facebook