Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անգամ «վրիպակը» շտկելու պահանջի մասին գրության բլանկի վրա անփոփոխ է մնացել նույն «վրիպակը»». Էդգար Ղազարյան

02:06, կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ.
«Անգամ «վրիպակը» շտկելու պահանջի մասին գրության բլանկի վրա անփոփոխ է մնացել նույն «վրիպակը»». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Եվրոքվե» օրենսդրական նախաձեռնության հեղինակ 51 անձանցից, որոնց թվում են «իրավաբաններ», «քաղաքագետներ», «միջազգայնագետներ», առավոտից երեկո լուրջ դեմքով Հայաստանի ճակատագիրը որոշող «վերլուծաբաններ» և այլն, ոչ ոք չգիտի անգամ այն կազմակերպության անվանումը, որին ցանկանում են, որ անդամակցի Հայաստանը։ 51 հոգուց կազմված նախաձեռնող խումբը, որի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ արդարադատության երբեմնի նախարար Արտակ Զեյնալյանն է (ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո), Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել օրենքի նախագծում նշելով «Եվրոպայի Միություն», հետո նոր իմացել են, որ այդ կազմակերպությունը, որին ուզում են, որ Հայաստանն անդամակցի ունի այլ անուն՝ «Եվրոպական Միություն»։
     Անգամ «վրիպակը» շտկելու պահանջի մասին գրության բլանկի վրա անփոփոխ է մնացել նույն «վրիպակը»»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
2552 | 0
Facebook