Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձգտում եմ ապրել Հայաստանում, որտեղ թուլացնող մթնոլորտ ստեղծելու հաշվին իշխանություն չեն պահում». Անժելա Էլիբեգովա

03:12, կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ.
«Ձգտում եմ ապրել Հայաստանում, որտեղ թուլացնող մթնոլորտ ստեղծելու հաշվին իշխանություն չեն պահում». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ձգտում եմ ապրել Հայաստանում, որտեղ մելքոնյան գուգոն ու իր գաղափարակիցներն Արցախից բռնագաղթած հայերի հանդեպ հեյթ տարածելու համար քրեական պատասխանատվության են ենթարկվում, ներազգային թշնամանք տարածելու հոդվածով։
     Որտեղ երեսպաշտ իրավապաշտպանները դա «չնկատելու» չեն տալիս, որովհետև քպ պատգամավոր ա ասողը։
     Որտեղ հայերի` իրար ատելու տոքսիկ ու թուլացնող մթնոլորտ ստեղծելու հաշվին իշխանություն չեն պահում։
     Որտեղ մի բուռ ազգի մեջ new normal չի դառնում անբարոյական ու անմարդկային ատելությունը ինչ-որ այլ տեղ ծնված հայի հանդեպ»:

1212 | 1
Facebook