Ադրբեջանի ՊՆ զինծառայող է մահացել հրազենից արձակված կրակոցի հետևանքով։ Զինվորական դատախազի ավագ օգնական, արդարադատության գլխավոր խորհրդական Ֆիրադ Ալիևի խոսքով՝ Շամքիրի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Նուրբալի Ասիֆ օղլու Բաղիրովի` հրազենից կրակոցի հետևանքով մահվան մասին։
Գործով նախաքննությունը շարունակվում է։