Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցանկացած ղեկավար հաջողում է, եթե իրեն շրջապատում է բանիմաց խորհրդականներով։ Խորհրդականը կարևոր դերակատարություն ունի ղեկավարի հանրային խոսքի, արտահայտած մտքերի, նախաձեռնվող գործերի համար։
Պատեհապաշտ, այստեղից-այնտեղից մի բան թռցրած խորհրդականների պատճառով է, որ շատ հաճախ թերի, կամ սխալ ինֆորմացիա են տալիս ղեկավարին, ով էլ իր հերթին հանրային խոսքում դրանք արտաբերելուց հետո ընկնում է, մեղմ ասած, անհարմար վիճակում։
Մեր օրերում շատ խորհրդականներ իրենց գործն անում են՝ հիմնվելով սոցիալական կայքերի ուսումնասիրության վրա։ Ավելի կոնկրետ, կարդում են ստատուսները, հետո վազում ղեկավարին թեմայի մասին ինֆո տալիս, առանց ստուգելու այդ ստատուսի իսկությունը․․․
Առաջին անգամ եմ այստեղ դրա մասին գրում, որ նաև իմ գրառումներից շատերն են սեփական մտքի փայլատակումով հրամցվել իրենց ղեկավարության։ Սակայն, գործից կիսատ-պռատ գլուխ հանելու պատճառով, չեն կարողացել մինչև վերջ տանել այն առաջարկը, այն միտքը, որը կոնկրետ ես եմ այս տիրույթում տվել, մոտիվացրել։
Ասածս ինչ է, գոնե նախապես կապի դուրս եկեք, մի փոքր զրուցեք, հետո նոր` որպես ձեր պրոդուկտ, թանոկվ վաճառեք ձեր շեֆերին»: