Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քրեական գործերի «տարափ» է սպասվում. «Հրապարակ»

09:30, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ.
Քրեական գործերի «տարափ» է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երկու տարի առաջ ձևավորված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը վերջապես պատրաստ է, այն հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանի քննությանը: Հանձնաժողովը, մեր տեղեկություններով, պահանջելու է զեկույցը քննարկել փակ ձևաչափով։
     Զեկույցը ծավալուն է, իշխանական աղբյուրները չեն ցանկանում բացահայտել դրա բովանդակությունը, սակայն հպարտանում են, թե զեկույցի հրապարակումից և քննարկումից հետո քրեական գործերի «տարափ» կլինի՝ որոշ նախկին զինվորականների մասով։ Ըստ ամենայնի, հանձնաժողովն ամեն ինչ արել է, որպեսզի 44-օրյա պատերազմում կրած պարտության գլխավոր մեղավոր կարգեն պատերազմի ժամանակ մարտի դաշտում կռված կամ որոշ մարտական գործողություններ ղեկավարած բարձրագույն զինվորականությանը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

2873 | 1
Facebook