Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Դա ոչ թե ուրախալի է, այլ՝ տխրեցնող»․ Ոսկան Սարգսյան

01:12, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ.
«Դա ոչ թե ուրախալի է, այլ՝ տխրեցնող»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ նոր ուսուցիչների շուրջ 16 տոկոսը տղամարդիկ են, ինչը շատ ուրախալի է, որովհետև միջինում մեր վիճակագրությունը ավելի վատ ցուցանիշներ ուներ, և սա նշանակում է, որ դպրոց նոր մուտք գործող ուսուցիչների մեջ ավելի մեծ է տղամարդ ուսուցիչների թիվը, քան սովորաբար է լինում:
     Ժաննա Անդրեասյան, ուրախացնող կլիներ, եթե նոր ուսուցիչների կեսը, գոնե՝ 30-40 տոկոսը տղամարդ լիներ։ Նոր աշխատանքի ընդունված տղամարդ ուսուցիչների մի զգալի մասը հետո չկարողանալով ուսուցչի խղճուկ ռոճիկով ընտանիք պահել, կամ տեսնելով, որ ուսուցիչ լինելը իր կոչումը չէ՝ թողնում է մանկավարժությունը։ Նախարարը խոստովանել է, որ դպրոցներում տղամարդ ուսուցիչների քանակը քիչ է։ Դպրոցներում ուսուցիչները ոչ միայն կրթում, այլ նաև՝ դաստիարակում են, իսկ ուսուցչուհիները չեն կարող տղա աշակերտների մեջ տղամարդկություն սերմանել»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2288 | 0
Facebook