Ֆինլանդիան 118 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությանը։ Պատերազմի մեկնարկից ի վեր այն թվով 25-րդն է։ «Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ լուրջ։ Մեր ուղերձը գործընկեր երկրներին այն է, որ չպետք է հանձնվենք»,- նշված է գերատեսչության հայտարարության տեքստում։