ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия-1»-ի եթերում հայտարարել է, որ Արևմուտքն ուղղակիորեն կներքաշվի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել ՌԴ-ին՝ հեռահար հրթիռներով։ Դա, ըստ նրա, կփոխի հակամարտության բնույթն ու մասշտաբները: «Եթե այդ որոշումն ընդունվի, դա կնշանակի ոչ պակաս, քան ՆԱՏՕ-ի երկրների, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների անմիջական ներգրավվածություն ուկրաինական պատերազմին»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը ստիպված կլինի ընդունել «համապատասխան որոշումներ»: