Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Սուտ է և այն էլ նիկոլի ասած՝ լկտի սուտ»․ Սոֆյա Հովսեփյան

20:12, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.
«Սուտ է և այն էլ նիկոլի ասած՝ լկտի սուտ»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա ՀՈվսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հավանաբար շատերը կծիծաղեն, կամաչեն, կցավեն, կափսոսեն, կանիծեն ու կանպատվեն, տո եսիմ ինչ կանեն, բայց ես ոչինչ չզգացի երեկվանից ստացածս էս այլանդակությունից, քան նողկանք էս հիվանդ անասնակերների կողքին ապրելու մտքից...
     Հա, ես հասկանում եմ, որ շատերի համար ընտանիքը արժեք չունի, որ շատերի համար տարիքը արժեք չունի, որ անցած ճանապարհն ու պատիվը արժեք չունի, բայց ինձ համար դրանք արժեքներ են, ուստի կասեմ՝ գնացե՛ք գրողի ծոցը ձեր բամբասկոտ, ստախոս էությամբ ու մասնավորապես հեռու կորչեք ընտանիքիցս...
     Թե ես ո՞ւմ հետ, ի՞նչ եմ անում, ձեր նման ոչնչությունների գործը չի այ փթիրներ...
     Իսկ հիմա մնացածին...
     Հարգելի ինձ ճանաչող մարդիկ, էս հիմարությունը ընկերներիս ուղարկելու ու հարցնելու՝ ճիշտ է արդյոք, թե՞ ոչ, կարող եք ուղիղ ինձ գրել և Սանտա Բարբարա չսարքել, ուղիղ կասեմ՝ ոչ, սուտ է և այն էլ նիկոլի ասած՝ լկտի սուտ...
     Արշավիր Սուրենիչին տեսել եմ վերջին անգամ 2022թ. սեպտեմբերի 2-ին՝ Արցախում քայլերթի ժամանակ, ցավոք իր հետ հաղորդակցման հնարավորություն չկա 2020թ-ից ի վեր, ինչը կփաստեն բոլոր արցախցիները, քանի որ մարդը ի տարբերություն Արցախը ծախած ու քեֆ անող անդարդների, մեկուսացել էր եւ ոչ մեկի հետ շփում չուներ։ Օրեր առաջ իր ընտանիքում տեղի է ունեցել դժբախտություն և պատկերացնում եմ, այդ ամենի ֆոնին այս կեղծ տեղեկության տարածումը ինչ մասսաների շահերից է բխում...
     Իսկ ես ինձ համար տանը նստած սոխ ու հաց կուդեի, մեկ էլ շրըըըխխխկ...
     Լավ է տղաս դեռ փոքր է ու էս ամենից զերծ.
     պատկերացնում եմ ի՞նչ կզգար էս հասարակությունում ապրելուց, իսկ Արշավիր Սուրենիչի ընտանիքը հասուն է ու կայուն, վստահ եմ նման էշություններին ուշադրություն չեն դարձնի։
     Ամուսնուս անունը Արշակ է, երբեք էլ չեմ լսել, որ իրեն Արշո ասեն. թերևս էս թյուրիմացությունն էլ չի կարող լինել։
     հա ի դեպ Արշակը երեկ ահագին ծիծաղեց էս լուրը կարդալուց, ուստի էդտեղ էլ չհաջողեցիք, մնաց հասկանամ, թե էլ ինչքա՜ն անբարոյական կարաք լինեք, էլ տեղ կա՞, թե՞...
     Ագենտի պահը ջրվեց, հիմա էլ փորձում եք էս ճանապարհով վարկաբեկել ...
     Չի՛ ստացվի...
     Հա՜, էն 1 մլ դոլարը էդպես էլ չտեսա, ոչ էլ հյուսիսայինում նվեր ստացածս տունը. մարդ եղե՜ք, մեկ - մեկ էլ բացի սուտ տարածելուց նաև իրականացրեք, թե պետք է հաշվեհամարս կուղարկեմ...»։

3065 | 0
Facebook