Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցն ուղարկել Տիգրան Ավինյանին». ԶԼՄ

23:42, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.
«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցն ուղարկել Տիգրան Ավինյանին». ԶԼՄ

«Հայելի ակումբ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցն ուղարկել Տիգրան Ավինյանին։ Այս է պատճառը, որ լատենտ նիկոլականները և ՀՀՇ-ականները վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Երևանի քաղաքապետարանում տիրող խայտառակ քաղաքական-տնտեսական իրավիճակը։

Պատճառն ամենևին էլ այն չէ, որ Տիգրանը լողացած է կամ սափրված։ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է մեկ այլ հանգամանք, այն է` Տիգրանի իրական քաղաքական ինքնուրույնության ձգտումը։ Ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, ով դարձել է Աննայի և Նիկոլի Whatsapp հաղորդագրությունների գերին, Տիգրանը լպրծուն է և կարողանում է ընդհատակում, այսինքն՝ Նիկոլի աչքերից հեռու, բայց բոլորի աչքերի առաջ անգամ ընկերանալ ծայրահեղ պրոհայկական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերի հետ, հարաբերություններ կարգավորել նրանց հետ կամ գոնե կամուրջները չայրել»։

10467 | 0
Facebook