Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը, Գյումրիի դպրոցի տնօրենը
19:54, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.
Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը, նույն դպրոցի փոխտնօրենը ձերբակալված է: Լրատվամիջոցներին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Քրեական վարույթը կաշառք ստանալու և կաշառք տալու գործի շրջանակում է։