Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Նոր զարգացումներ Վլադիմիր Գասպարյանի գործով»․ փաստաբաններ

14:18, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.
«Նոր զարգացումներ Վլադիմիր Գասպարյանի գործով»․ փաստաբաններ

Փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ «Նոր զարգացումներ Վլադիմիր Գասպարյանի գործով․
     Նախորդիվ հայտարարել էինք, որ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատվել էր պատժի կրումից, ինչը պաշտպանական կողմի համար չի եղել բավարարող լուծում և ներկայացվել էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Վերջինս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Դատական կազմից Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ իր ազգականը նախկինում եղել է Վլ. Գասպարյանի պաշտպանական խմբի մեջ։ Սպասում ենք վերաքննությանը, որով պահանջ է դրվել բեկանել առաջին ատյանին դատավճիռը և կայացնել արդարացման որոշում»։

2398 | 0
Facebook