Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են հայտնաբերել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը։