Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ծառի տապալման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եզնիկ Կողբացի 3 շենքի բակում հերթական ծառը արմատախիլ է եղել ու ընկել է «Nissan» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաների վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: