Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Այդ երկրներն այդ հայտարարությունը չեն կարդացել». Նիկոլ Փաշինյանը` եռակողմ հայտարարության մասին

19:42, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.
«Այդ երկրներն այդ հայտարարությունը չեն կարդացել». Նիկոլ Փաշինյանը` եռակողմ հայտարարության մասին

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը խնդրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին` անդրադառնալ Ադրբեջանից (և ոչ միայն) հնչող արձագանքներին, որ ՀՀ-ն 4 տարի է` իր պարտավորությւոնները չի կատարում և «մենք սխալ են ինտերպրետացնում այս կետը»:

«Մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին և այդ հայտարարություններից ակնհայտ է, որ այդ երկրներն այդ հայտարարությունը չեն կարդացել»,- իր պատասխանի սկզբում նշեց Փաշինյանը:

«Այդքան քննարկվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Եկեք կարդանք՝ ինչ է գրված. «Ապաշրջափակվում են տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ: Առաջի՛ն հերթին դրա մասին չէ, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Դա բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է, օրինակ, Հայաստան-Իրան, Հայաստան-ՌԴ երկաթուղիների, ընդ որում` Մեղրիով և Իջևան-Ղազախով: Ավտոճանապարհի բացում, ասենք, Հայաստանից Իրան-Նախիջևանով, Հայաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, Ղազախստան և այլն
     Հայաստանից Իրան գնացող երկաթուղին Հայաստա՞նն է փակել, չի թողնում աշխատի: Եթե բաց է, ասեք, մենք այնտեղ բեռներ ունենք տանելու»,- ասաց նա:

«Այդ երկրներն այդ հայտարարությունը չեն կարդացել». Նիկոլ Փաշինյանը` եռակողմ հայտարարության մասին
2262 | 1
Facebook