Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ընդդիմադիրները դիմում են բոյկոտի ու անգործության միջոցների». Արմեն Գալջյան

16:12, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.
«Ընդդիմադիրները դիմում են բոյկոտի ու անգործության միջոցների». Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է. «Երևանի ավագանու ընդդիմությունը մեզ մեղադրում է իր ձայնը լռեցնելու և հակաժողովրդավարական քայլերի մեջ, բայց հենց երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները կողմ քվեարկեցին ընդդիմության նախագծին, որով սահմանվեց, որ ավագանու անդամների և քաղաքապետարանի գործադիր մարմնի միջև հարցուպատասխանի հնարավորությունը տարեկան 4 անգամից դառնա 6 անգամ, որը խոսում է թափանցիկության և հաշվետվողականության մասին: Ընդդիմությունը մեկ այլ նախագիծ էր բերել, որով ևս խոսքի իրավունքի մեկ այլ ավելացում էր նախատեսվում, բայց անգամ այն ընդդիմադիր ավագանու անդամը, ով պետք է զեկուցեր հարցը, ներկա չէր նիստի այդ հատվածին, և կանոնակարգի համաձայն հարցը չքննարկվեց: Մեկ այլ ուշագրավ փաստ. ընդդիմությունը նաև նախագիծ էր բերել, որով առաջարկում էր տրանսպորտի ուղեվարձի սակագները սահմանել նույնիսկ գործող սակագներից ցածր, բայց անգամ 20 ընդդիմադիր ավագանու անդամ այդ հարցի քվեարկությանը ներկա չէր: Սա խոսում է արդեն ոչ թե բոյկոտի, այլ անգործության մասին, քանի որ բոյկոտում են իշխանության նախագծերը, ոչ թե սեփական: Քաղաքացիները մեզ բոլորիս ձայն են տվել մեր նախընտրական ծրագրերը իրագործելու համար, սակայն ընդդիմադիր ուժերը իրենց գործունեության հիմնական նպատակն են դարձրել քաղաքային կառավարումը խափանելը և անընդհատ դիմում են բոյկոտի ու անգործության միջոցների, ինչը, բնականաբար, չի հաջողել և չի հաջողելու»:

Աղբյուրը` Արմեն Գալջյան
1072 | 1
Facebook