ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զանգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չէր կարող վերջակետ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը, РИА Новости-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում համաձայն ենք, որ Բայդենի զանգը Պուտինին վաղուց կարող էր վերջակետ դնել հակամարտությանը։
Հիշեցնենք՝ հեռուստաբանավեճի ժամանակ Թրամփը քննադատել էր Բայդենին, որ նա չի զանգահարել Պուտինին՝ հակամարտությունը կարգավորելու համար: