Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«ՀՀ-ում իր քաղաքացիներին թշնամուն պատանդ «հանձնած» մարդկանց իշխանություն է»․ Սյուզաննա Ավետիսյան

14:12, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.
«ՀՀ-ում իր քաղաքացիներին թշնամուն պատանդ «հանձնած» մարդկանց իշխանություն է»․ Սյուզաննա Ավետիսյան

«Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը տարածել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սյուզաննա Ավետիսյանի հայտարարությունը․ «Երևանի ավագանին մանդատից զրկել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարին։ Նորմալ է։
     Անցած տարի Ալավերդիում տեղի ունեցած խայտառակ դեպքերը, տեղական ինքնակառավարման սկզբունքներն ու օրենքը խախտելը, ներկա իշխանությունների հակաօրինական ու հակաիրավական գործողությունները հիմք հանդիսացան այլ համայնքներում տարբեր մասշտաբների նմանատիպ գործելաոճին։
     Ու երբ նման ապօրինություններին համապատասխան արձագանք չի տրվում համակողմանի, դա քաղցկեղի նման տարածվում է։ Այսօր կարող ենք ևս մեկ անգամ փաստել, որ չկա ժողովրդավարություն Հայաստանում ու չկա տեղական ինքնակառավարում։
     Մեր երկրում անաղուՀԱՑ, ժողովրդի դեմքին թքող ու իր քաղաքացիներին թշնամուն պատանդ «հանձնած» մարդկանց իշխանություն է»:

1337 | 0
Facebook