Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բենզալցակայաններում ՀԴՄ չեն տալիս, գազալցակայաններում հրաժարվում են անկանխիկ առևտրից»․ պատգամավորներ

11:24, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.
«Բենզալցակայաններում ՀԴՄ չեն տալիս, գազալցակայաններում հրաժարվում են անկանխիկ առևտրից»․ պատգամավորներ

«Վերջերս հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գազալցակայաններում, հատկապես՝ հեղուկ գազի, հրաժարվում են անկանխիկ եղանակով առևտուր անել, պատճառաբանվում է, որ չի աշխատում քարտի ընդունման սարքը և դա տևում է մի քանի ամիս»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Դա հատկապես տեղի է ունենում, երբ գազի գները բարձրանում են, բոլորը սկսում են անկանխիկ եղանակով առևտրից հրաժարվել։ Մարդիկ թող գիտակցեն, որ գողանում են զինվորի, թոշակառուի գումարները։ Ինչո՞ւ ՊԵԿ-ը համապատասխան վերլուծություն չի կատարում և վարույթներ չի հարուցում»,- ասաց նա։
     ՔՊ-ական մյուս պատգամավոր Էդուարդ Աղաջանայնն էլ խոսեց բենզալցակայանների հետ կապված խնդրի մասին․ «Մինչ օրս չեմ հիշում որևէ դեպք, որ որևէ բենզալցակայանում, առանց հավելյալ զգուշացման կամ հիշեցման, ՀԴՄ կտրոն տրամադրեն»:

«Երբ գազը թանկանում է, գազալցակայանները հրաժարվում են անկանխիկ առևտրից». Արմեն Խաչատրյան
«Բենզալցակայաններում ՀԴՄ չեն տալիս, գազալցակայաններում հրաժարվում են անկանխիկ առևտրից»․ պատգամավորներ
1414 | 1
Facebook