Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Խարդախության զոհ չդառնալու համար մի վստահեք անծանոթից ստացված տեղեկությանը»․ Նարեկ Սարգսյան

10:24, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.
«Խարդախության զոհ չդառնալու համար մի վստահեք անծանոթից ստացված տեղեկությանը»․ Նարեկ Սարգսյան

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։
     Հերթական անգամ զգուշացնում և հորդորում ենք՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը»։

Աղբյուրը` Նարեկ Սարգսյան
939 | 0
Facebook