Ընտրություններից երկու ամիս առաջ ԱՄՆ-ում տեղի է ունեցել նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի առաջին հեռուստաբանավեճը, որը կազմակերպել էր ABC News հեռուստաալիքը։
Առաջին հարցը վերաբերում էր տնտեսությանը: Հարիսն ասել է, որ նախատեսում է կառուցել «հնարավորությունների տնտեսություն»: Թրամփը նշել է, որ դեմոկրատները չորս տարում ոչնչացրել են երկրի տնտեսությունը:
Թեկնածուներն անդրադարձել են նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը: Թրամփը դարձյալ խոստացել է դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը նույնիսկ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ:
Ամերիկյան ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները չեն շտապում ընտրել բանավեճի հաղթողին;