Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մայր Հայաստան» խմբակցության առաջարկած` տրանսպորտի սակագնային նոր համակարգն ավագանին չընդունեց

20:00, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.
«Մայր Հայաստան» խմբակցության առաջարկած` տրանսպորտի սակագնային նոր համակարգն ավագանին չընդունեց

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ներկայացրել էր որոշման նախագիծ, որն առնչվում է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների շրջանակում փոխադրավարձը սահմանելուն: Նախագծով առաջարկվում էր նաև ուժը կորցրած ճանաչել Երևանի ավագանու՝ 2024 թվականի մարտի 12-ի որոշումը, որն առնչվում է տրանսպորտի սակագնի նոր համակարգին:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ նախագծին գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել:

Տիգրան Ավինյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ առաջարկվող նախագիծը տրանսպոտային համակարգի հետ կապ չունի:

«Հանրային ձայնը» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց, որ կողմ են քվեարկելու նախագծին՝ հաշվի առնելով, որ առաջարկը ընդդիմադիր խմբակցությունն է ներկայացրել:

Քվեարկության արդյունքում ընդդիմադիր խմբակցության առաջարկած նախագիծը չընդունվեց:

935 | 0
Facebook