Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսուհետ կփոխհատուցվի ծննդօգնության ժամանակ էպիդուրալ անզգայացման արժեքը

19:42, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.
Այսուհետ կփոխհատուցվի ծննդօգնության ժամանակ էպիդուրալ անզգայացման արժեքը

Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների աճի զսպմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր: Ծրագրի միջոցառումներից մեկը վերաբերում է ծնունդների, կեսարյան հատումների փոխհատուցման ֆինանսավորման մեխանիզմների վերանայմանը: Այսուհետ առողջապահության նախարարի հրամանով` բնական ուղիներով ծննդաբերության համար բժշկական կենտրոնին կհատկացվի ավելի գումար, քան մինչև այս նախատեսված էր: Հավասարեցվել է նաև բարդացած ծննդաբերության և առաջին աստիճանի բարդության կեսարյան հատման փոխհատուցման չափը, իսկ արգանդի մեկ սպիով բարդացած ծննդաբերության գինը սահմանվել է ավելի բարձր: Փոխհատուցվելու է նաև բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ, ըստ կնոջ ցանկության, էպիդուրալ անզգայացման արժեքը, ինչը մինչ փոփոխությունն իրականացվում էր վճարովի հիմունքներով` դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները:

2746 | 0
Facebook