Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Է. Հ.-ն (ծնված 1978թ. ) մահացել է:
Նշենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդել էր 2 զոհի մասին, ինչը, սակայն, քիչ անց հերքվեց: