«Վահե Դոլմազյանը շարունակում է մնալ Նիկոլի հպատակության շղթայի մի մասը»․ Աննա Մկրտչյան
15:48, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.
«Վահե Դոլմազյանը չի նեղսրտում նրանից, որ հիմա դատախազների, քննիչների կողմից սարքած գործն իր աչքի առաջ փլվում է։ Դա իր համար ոչ մի վայրկյան նորից կալանքի խնդիրը բարձրացնելու և այս ապօրինի կալանքը վերացնելու համար հիմք չի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով այն հարցին, ըստ որի՝ «դատավոր Վահե Դոլմազյանը պատգամավոր Թագուհի Թովմասյանի դեմ բողոք է գրել՝ ասելով, որ իր անաչառությանը, դատական անկախությունը վիրավորող արտահայտություն է արել»։ «Բայց հենց ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես տիկին Թովմասյանը դրա մասին բարձրաձայնել է միջազգային գործընկերներին, իր համար այստեղ պրոբլեմ է եղել։ Ես կուզենայի ասել, որ Վահե Դոլմազյանը, չնայած այս թերություններին, շարունակում է մնալ այդ արդարադատության շղթայի մի մասը, բաց չէ։ Վահե Դոլմազյանը շարունակում է մնալ Նիկոլի հպատակության շղթայի մի մասը։ Էդտեղ է իրեն հարմար գտել, թող էդտեղ մնա»,- նշել է Մկրտչյանը։
«Վահե Դոլմազյանը շարունակում է մնալ Նիկոլի հպատակության շղթայի մի մասը»․ Աննա Մկրտչյան