Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քեյթ Միդլթոնը հայտարարել է, որ ավարտել է քաղցկեղի դեմ բուժումը

22:12, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.
Քեյթ Միդլթոնը հայտարարել է, որ ավարտել է քաղցկեղի դեմ բուժումը

Ուելսի արքայադուստր Քեթրինը (Քեյթ Միդլթոն) սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ ավարտել է քաղցկեղի բուժումը, որն իր մոտ ախտորոշվել էր տարեսկզբին։

«Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչքան թեթևացած եմ, որ վերջապես ավարտեցի քիմիաթերապիան»,- ասվում է Ուելսի արքայազնի և արքայադստեր հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրենց X սոցիալական ցանցում:
     Քեյթ Միդլթոնի խոսքով՝ վերջին ինը ամիսները «անհավանական դժվար» են եղել իր ընտանիքի համար։ Նա նշել է, որ քաղցկեղի դեմ պայքարը «բարդ, սարսափելի և անկանխատեսելի գործընթաց է բոլորի համար, հատկապես նրանց ամենամոտ մարդկանց համար»։

Արքայադուստր Քեթրինը հավելել է, որ ինքը շարունակում է շարժվել դեպի «վերականգնում և լիարժեք ապաքինում», ինչը, ըստ նրա, երկար ժամանակ կպահանջի: Չնայած դրան՝ Քեթրինը նախատեսում է առաջիկա ամիսներին վերադառնալ աշխատանքին և հրապարակային ելույթներին։

«Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունեցել նախկինում, ես մտնում եմ վերականգնման նոր փուլ՝ կյանքի հանդեպ հույսի և երախտագիտության նոր զգացումով»,- ասել է Քեյթ Միդլթոնը:

Ուելսի արքայադուստրն ու արքայազնը շնորհակալություն են հայտնել բոլորին աջակցության համար։ Քեթրինը հավելել է, որ ինքը մնում է «կողք կողքի» նրանց հետ, ովքեր շարունակում են պայքարել քաղցկեղի դեմ։

Քեյթ Միդլթոնը հայտարարել է, որ ավարտել է քաղցկեղի դեմ բուժումը
4919 | 0
Facebook