Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Կեղծ են պնդումները, թե բացառիկ մարդիկ չեն լինում». Արա Պողոսյան

03:06, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.
«Կեղծ են պնդումները, թե բացառիկ մարդիկ չեն լինում». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջադեմ և զարգացած դառնում են ո՛չ թե թրենդների ստրուկ դառնալով, քո ինքնությանն անհաղորդ օրենքներ սեփական երկիր ներմուծելով, այլ սեփական կյանքի ընթացքը վերափոխելով և ո՛չ թե քաղաքական «հումանոիդ» խաղալով, այլ իսկապես սեփական երկիրը, ժողովուրդը սիրելով, սեփական կյանքն ու վարքագիծը այդ ժողովրդին ծառայեցնելով, օտարին հյուր ընդունելիս նրա նկատմամբ անկեղծ հարգանք ու անշահախնդիր, մարդկային օգնություն ցուցաբերելով։
     Կեղծ են պնդումները, թե բացառիկ մարդիկ չեն լինում։ Իրականում նրանք լինում են, նաև ազգերը ինչ-որ էտապում կարող են լինել բացառիկ` պատմական տվյալ իրավիճակում լավագույնս իրացնելով բոլոր հնարավորությունները։
     Բայց ինչպես վերելքն, այնպես էլ վայրէջքը միշտ իրար հաջորդում են»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
1774 | 0
Facebook