Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Գյուրջինյան Դավիթը փակում է մի ամբողջ ամբիոն, որ ամբիոնի վարիչին աշխատանքից ազատի». Ցոլակ Ակոպյան

21:06, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.
«Գյուրջինյան Դավիթը փակում է մի ամբողջ ամբիոն, որ ամբիոնի վարիչին աշխատանքից ազատի». Ցոլակ Ակոպյան

«Բրյուսովի համալսարանում մարդը` Գյուրջինյան Դավիթը, փակում է մի ամբողջ ամբիոն` փիլիսոփայության ամբիոնը, որպեսզի ամբիոնի վարիչին աշխատանքից ազատի: Ասել եմ, նորից եմ կրկնում, եթե պետական համալսարանի պարագայում մենք գործ ունենք միայն քաղաքական հետապնդման հետ, ապա Բրյուսովի համալսարանում մենք գործ ունենք և քաղաքական, և անձնական հետապնդման հետ: Մի օրինակ բերեմ` էս պահի դրությամբ Բրյուսովի համալսարանում չեն աշխատում բոլոր այն մարդիկ, ովքեր 2 տարի առաջ Դավիթ Գյուրջինյանին չեն ընտրել ռեկտորի պաշտոնին: Չկա մի մարդ, որ նրան չի ընտրել ու հիմա աշխատում է:

7 տարի առաջ հայագիտության ամբիոնի վարիչի թեկնածությունն էր դրել մարդը: Եղան մարդիկ, որ, բնականաբար, նրան չընտրեցին և ինքը չընդունվեց ամբիոնի վարիչ: Այսօր այն մարդիկ, ովքեր 7 տարի առաջ նրան չեն ընտրել, չեն աշխատում համալսարանում: Սա նրա համար եմ ասում, որ պատկերացնեք նրա փոքրոգության աստիճանը:

Միայն վերջին մեկ տարում այս համալսարանում աշխատանքից ազատվել է 59 աշխատակից` աշխատակազմի 20 տոկոսը»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում փաստեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

1989 | 0
Facebook