«Իմ օրինակը բերեմ` 2 տարի առաջ, երբ որ հեռացվեցի ԵՊՀ-ի քաղաքագիտության ամբիոնից, ուղղակի վերցրեցին ուսումնական պլանից հանեցին քաղաքագիտության բաժնում «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները և համաշխարհային քաղաքականությունը» առարկան: Պատկերացրեք, այսօրվա քաղաքագետները չեն անցնում համաշխարհային քաղաքականություն միայն նրա համար, որ ես չդասավանդեմ համալսարանում: Ուրիշ բան, եթե գոնե այլ մասնագետ մտներ, դասավանդեր»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը: