Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ողբերգությունն սկսվել է 2-3 տարի առաջ և գագաթնակետին է հասել այս տարի». Ցոլակ Ակոպյան

20:18, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.
«Ողբերգությունն սկսվել է 2-3 տարի առաջ և գագաթնակետին է հասել այս տարի». Ցոլակ Ակոպյան

Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ներկայացրեց ՀՀ բուհական համալսարանում տիրող այն «ողբերգությունը, որը սկսվել է դեռ 2-3 տարի առաջ և գագաթնակետին է հասել հենց այս ուսումնական տարում»:

«Մի շարք դասախոսներ հնարավորություն չեն ունենալու զբաղվել իրենց սիրած գործով, իսկ նրանք դասավանդում էին ոչ թե գումարի համար, այլ որովհետև իրենց գործի նվիրյալներն էին,- նշեց Ցոլակ Ակոպյանը` թվելով մի քանիսի անունները,- Աբրահամ Գասպարյան, Մենուա Սողոմոնյան, Խաչիկ Գալստյան, ձեր խոնարհ ծառա` Ցոլակ Ակոպյան, Աստղիկ Ավետիքյան, Արմեն Ավետիսյան, Նաիրի Հոխիկյան, Դավիթ Սարգսյան, Նատալյա Խաչատրյան, Հակոբ Մադոյան, Էդգար Ղազարյան.... Այս ցանկը ես կարող եմ շատ երկար շարունակել: Սա խայտառակություն է: Եթե նույնիսկ նախորդ տարիներին եղել են հետապնդումներ, բայց ոչ երբեք` նման ապօրինություններ: Այսօր իրականում գործ ունենք լիարժեք ապօրինության, անբարոյականության հետ: Էս մարդիկ, որոնց անունները ես տվեցի, բոլորը մի բանի համար են այսօր զրկված համալսարան մտնելու հնարավորությունից. նրանք սիրում են իրենց հայրենիքը և չեն հրաժարվում Արցախից»:

1428 | 0
Facebook