Կթույլատրվի կատարել աջ շրջադարձ դեպի Կորյունի փողոց
18:06, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրել է աջ լրացուցիչ սեկցիա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշված երթևեկելի գոտին առանձնացված է հասարակական տրանսպորտի համար և այդ գոտուց այլ մեքենաներին կթույլատրվի կատարել աջ շրջադարձ դեպի Կորյունի փողոց: