«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ «Արցախի պատգամավորների հետ նախ իրավապահները պետք է զբաղվեն» հայտարարությանը, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասել է. «Էդ 47 գրամը՝ դեղնականաչավուն զանգվածը՝ Արթուր Հովհաննիսյանը... 47 գրամը ո՛չ իրա քաշն ա, ո՛չ՝ ուղեղի, դա էն զանգվածի քաշն ա, որ իրա մոտից հայտնաբերվել ա: Սա ասում ա, որ Արցախի պատգամավորների հետ նախ պետք է իրավապահները հանդիպեն, այսինքն՝ ընենց, ոնց Ադրբեջանի իրավապահներն են հանդիպել Արցախի ԱԺ նախագահի հետ: Ասում ա՝ նրանց ընդե՞ղ են բռնել, սրանց էլ մենք պտի բռնենք ու բռնում են: Պարզ դավաճանության դրսևորումներ են»: