«Երեք տասնյակից ավելի մեր հայրենակիցների մեքենաները երեքուկես ամիս է՝ հատուկ պահպանվող տարածքում են: Իմ գրավոր հարցադրումներին որևէ հոդաբաշխ պատասխան չի տրվել»,- դիմելով ՆԳՆ փոխնախարարին՝ ասաց ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Բանավոր հարցմանն ի պատասխան, չեմ ուզում նշել պաշտոնյայի անունը, ասել է՝ կպահվեն այնքան, ինչքան ինքը հարկ կհամարի»,- հավելեց պատգամավորը: Դավիթ Համբարյանն ասաց, որ հարցին գրավոր կպատասխանեն: