Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Արցախը հանձնվել է Ջերմուկում, ոչ թե Պրահայում». Վահրամ Մարտիրոսյան

18:48, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.
«Արցախը հանձնվել է Ջերմուկում, ոչ թե Պրահայում». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմտյան վերլուծական մտքում Ուկրաինայի ապագայի, Ռուսաստանի ապագայի և ընդհանրապես նոր աշխարհակարգի մասին մի կարմիր թել է անցնում՝ որոշիչը մարտի դաշտն է։
     Բոլոր պատերազմներն էլ մի օր ավարտվում են։ Նոր Արևմուտք-Ռուսաստան պայմանագիրն արտացոլելու է պատերազմի ավարտի պահին մարտի դաշտի իրողությունները։ Եվ ընդհանրապես կարևոր չէ, թե 1991-ին կամ 100 տարի առաջ ինչ սահմաններ են եղել։ Ստեղծվելու է նոր լեգիտիմություն։
     Տեղափոխվենք Հայաստան՝ մի զուգահեռ իրականություն։ Ամբողջ աշխարհում պատճառը Մարտի դաշտն է, հետևանքը՝ իրողությունները ֆիքսող պայմանագրերը։ Հայաստանում պատճառը պայմանագրերն են, իսկ Մարտի դաշտը՝ զուգահեռ իրականությունում գործող և քաղաքականության հետ կապ չունեցող կռիվ-կռիվ։
     Մեդիաներում ամենաշատ երևացողներից մեկը ասում է՝ «Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ Պրահայում հանձնվեց Արցախը»։ Այսինքն՝ Արցախը հանձնվել է ոչ թե Մարտի դաշտով, այլ պայմանագրով։ Եվ սա արտացոլում է հայրենի քաղաքական մտքի ճնշող մեծամասնության աշխարհընկալումը։
     Իրականում Պրահան ընդամենը հետևանք էր, իսկ պատճառը՝ Ջերմուկյան պարտությունը։ Արցախը հանձնվել է Ջերմուկում, ոչ թե Պրահայում։
     Փոխանակ դիսկուրսում քննարկվեն Ջերմուկյան պարտության ռազմա-քաղաքական պատճառները, խոսվում է Պրահայում անհայտ ու դավադրական հանձման մասին։ Դավադրություններ հորինելն ընդհանրապես խելք չի պահանջում։ Իսկ ահա հայեցակարգային/քաղաքական որոշումներ - Ջերմուկյան պարտություն կապը տեսնելու համար արդեն խելք ու գիտելիք է պետք։
     Զուգահեռ իրականության քաղաքականության մեջ Ջերմուկյան պարտությունը գոյություն չունի։ Ավելին, այդ օրերին շատերը ուրախացան, որ Բլինքենը զանգել և պատերազմը կանգնեցրել է։ Եվ ոչ ոք անգամ չմտածեց, որ այդ «կանգնեցնելը» գին է ունենալու։
     Պատմությունից հիշեցնեմ, որ Առաջին Հանրապետությունը ստեղծվել է Սարդարապատում, այլ ոչ թե Թիֆլիսյան հռչակագրերում։ Արտաշեսյան Մեծ Հայքի թագավորությունը արդյունք էր Մագնեսիայի ճակատամարտի, այլ ոչ թե այլևայլ պատճառների։ Իմիջայլոց, Մագնեսիայի մասին նույնիսկ Ստալինի ունի հոդված գրած»:

2607 | 2
Facebook