«Իշխանությունները օրինական վկայականներ ունեցող տասնյակ կիրանցցիների պարտադրել է վերցնել փոխհատուցումը, որոշները հրաժարվել են: Վերջինների օրինական վկայականներն իրենց մոտ են, բայց կադաստրի քարտեզից հանված է այդ հատվածը»,- «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Կադաստրի կոմիտեի նախագահն ասաց, որ պարտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն չունի. «Ինչ վերաբերվում է վկայականների առկայությանը, դրա վերաբերյալ բազմաթիվ անգամ նամակներ են հղվել, որոնց տրվել են գրավոր պատասխաններ»,- ասաց Սուրեն Թովմասյանը: